-
05.11.2013|
16:15
Մոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում անց է կացվել ԱՊՀ անդամ և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի X միջազգային օլիմպիադան: Հայաստանը ներկայացրել է ՀՀ հանրապետական օլիմպիադայի հաղթող 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքականը: «Այբ» կրթահամալիրի սան Ելենա Ղուկասյանն արժանացել է «Հասուն դատողություն» դիպլոմի, երկրորդ տեղի և «Պատանի ընթերցող», «Պատանի հռետոր» անվանակարգերում դիպլոմների, ինչպես նաև «Հանդիսատեսի համակրանք» միակ մրցանակին:
-
05.11.2013|
14:38
Այս օրերին Հայաստանում անցկացվում է ճապոնական ֆիլմերի փառատոն: Երևանյան ցուցադրությունից հետո ճապոնական կինոն կներկայացվի Գյումրու և Էջմիածնի կինոսիրողներին:
-
05.11.2013|
13:02
Նոյեմբերի 6-ին կմեկնարկի «Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը, որը բաղկացած է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ» խաղափուլերից։ Առաջնությանը կմասնակցի շուրջ 30 թիմ ՀՀ բուհերից և ավագ դպրոցից։
-
05.11.2013|
12:25
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը` հայկական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունեցող «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում:
-
05.11.2013|
11:43
«Մենք` երևանցիներս, անդառնալիորեն փոխվել ենք, սակայն ինքը` մեզ ծնած քաղաքը, զարմանալիորեն մնացել է նույնը, դարձել է ամեն ինչ հանդուրժող, համակերպվող, հնացել է, դեմքն ու հոգին կորցրել: Որտե՞ղ փնտրենք մեր հոգեկից Երևանը... Գուցե մեր մե՞ջ: Կամ մեր սիրելի մարդկանց հայացքներում»:
-
05.11.2013|
11:26
Մեկ միլիարդ եվրոյի 1500 կտավներ են գտնվել Մյունխենում, որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ հափշտակել են նացիստները: Գտածոյի տիրոջ հայրը 1930-40-ական թթ. գնել է կտավները նացիստներից:
-
05.11.2013|
10:40
Հոկտեմբերի 31-ին «Ջավախք» հայրենակցական միությունում տեղի ունեցավ անվանի գրող Մկրտիչ Սարգսյանի «Դեպի լեառն Աբուլ» գրքի շնորհանդեսը: Ժողովածուում ամփոփված են Մկրտիչ Սարգսյանի ջավախքյան թեմաներով գրված ստեղծագործությունները, որոնցում պատկերված են Ջավախք լեռնաշխարհի բազմերանգ գույներն ու բույրերը, նրա բնակիչների ինքնատիպ նկարագիրը, հոգեբանական դրսևորումները` «Ջավախքի հոգին»:
-
04.11.2013|
16:57
1940 թիվ։ Երևանի Մաքսիմ Գորկու անվան դպրոցում հայոց լեզվի և գրականության քննություն է, որն ընդունում էր ճանաչված բանաստեղծ Սողոմոն Տարոնցին։
-
03.11.2013|
21:30
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար սահմանված միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ նվազագույն շեմը իջեցնելու վերաբերյալ: ՄՈԳ-երի իջեցումը հնարավորություն է տալիս բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված սոցաիալապես անապահով ուսանողների ավելի լայն շրջանակի օգտվել ուսման վարձի փոխհատուցման ՀՀ կառավարության սոցիալական ծրագրից:
-
03.11.2013|
17:38
Աղասի Այվազյանը ոչ միայն հայ գրականության ականավոր ներկայացուցիչներից է, այլև իմ սիրված գրողներից մեկը: Շատ եմ սիրում նրա գրականությունը, կարծում եմ այդ տեսակ գրականությունը, առհասարակ, նրա տեսակը, նրա մտածողությունը պատիվ է բերում մեր ազգին: